Բնական դիմակներ եղունգների շերտավորումից ազատվելու համար

Եղունգների շերտավորումն ու փխրունությունը կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով, սակայն անկախ պատճառից այս խնդրից հարկավոր է հնարավորինս արագ ազատվել:

Aif.ru-ն ներկայացրել է երկու բնական միջոց, որոնք կօգնեն սնուցել ու ամրապնդել եղունգները և ազատվել շերտավորման խնդրից:

  • 1 ճաշի գդալ մեղրամոմը տաք գոլորշու վրա հալեցնել, ավելացնել մի քանի կաթիլ բուսայուղ, այնուհետև ստացված խառնուրդը քսել եղունգներին և զամշի կտորով լավ մերսել, որպեսզի այն ներծծվի: Այս պրոդեցուրայից հետո ձեռքերը հարկավոր է մի քանի վայրկյանով ընկղմել սառը ջրի մեջ, սակայն չլվանալ:
  • 1 ճաշի գդալ ժելատինին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թողնել ժելատինն ուռչի: Այնուհետև մատների ծայրերն ընկղմել այդ խառնուրդի մեջ և թողնել 20 րոպե: Այս պրոդեցուրայից հետո հարկավոր է լվացվել ու ձեռքերին սնուցող նրբաքսուք քսել:

Tert.am