ԱՄՆ-ի Կոնգրեսը ևս մեկ հետաքննություն կանցկացնի Facebook-ի, Google-ի և Amazon-ի նկատմամբ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի փոքր բիզնեսի գործերի կոմիտեի նախագահ Նիդիա Վելասկեսը պլանավորում է Facebook-ին, Google-ին եւ Amazon-ին խնդրել՝ պատասխանելու մի շարք հարցերի, որոնք վերաբերում են նրանց հավանական բացասական ազդեցությանը մրցակցության պայմանների վրա: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

«Նախագահ Վելասկեսն այն կարծիքին է, որ փոքր ձեռնարկություններն իրավունք ունեն մրցակցել հավասար պայմաններով, եւ հույս ունի, որ լսումները կօգնեն պարզել, թե ինչպես են նրանց գործունեության վրա ազդում խոշոր ընկերությունները»,- ասել է Վելասկեսի պաշտոնական ներկայացուցիչը: Գործակալության տվյալներով՝ լսումները կանցկացվեն հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին: Amazon-ի, Facebook-ի եւ Google-ի մեկնաբանություններն առայժմ չի հաջողվել ստանալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am