Գերմանիայում հայ փոքրիկների ֆլեշմոբը հիացրել է տեղացիներին /տեսանյութ/

Գերմանական Լայպցիգ քաղաքի հայտնի առևտրի կենտրոնում` «Mädler Passage»-ում, յուրահատուկ ֆլեշմոբ է տեղի ունեցել հայ փոքրիկների մասնակցությամբ:

Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի երեխաները կատարել են «Սարի սիրուն յար»-ը և այլ հայկական երգեր:

Հավաքվածները ծափահարություններով են արձագանքել ֆլեշմոբին:

Հարգելի ընթերցողներ, տեսանյութը կարող եք դիտել այստեղ