Այս տարի «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այս տարի «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին։ Ինչպես արդեն նշել էինք, տոնական միջոցառումները տեղի կունենան համաչափ՝ բոլոր վարչական շրջաններում։ Տոնական միջոցառումների ծրագիրը կհրապարակենք հաջորդ շաբաթ»։