Մարտա Կիրակոսյանի առաջին լուսանկարները հղիության շրջանում

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ ընդգծված է իր նոր կարգավիճակը՝ Մարտան շուտով մայրիկ է դառնալու:

Երգչուհին մինչև այս պահը գաղտնի էր պահում իր կարգավիճակը: Հիմա էլ, չնայած լուսանկարներ է հրապարակել, Tert.am Life-ին ասաց, որ առայժմ չի ցանկանում խոսել հղիության մասին:

Մարտան ամուսնացել է 2018 թվականի դեկտեմբերին: Երգչուհու ընտրյալը Նահապետ Խաչատրյանն է, ով մասնագիտությամբ ֆիթնես մարզիչ է: