Սաների անակնկալը հիացրել ու հուզել է պարուսույցին. Rob Style-ի հիմնադիր Ռոբերտ Հակոբյանն այսօր ամուսնանում է (Տեսանյութ)

RobStyle dance studio-ի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Հակոբյանն այսօր ամուսնանում է. այս մասին տեղեկանում ենք ստուդիայի ֆեյսբուքյան էջից:

Ռոբերտի ու նրա սիրելիի՝ Ազնիվի պսակադրությունը կայացել է Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում:

Ինչ վերաբերում է երեկոյան խնջույքին, ապա նշենք, որ պարուցույցի սաները անանկնակլի են բերել Ռոբերտին՝ խնջույքի ժամանակ անակնկալ պարով ու անսպասելի տեսանյութով:

Կովկասյան պարերով հետաքրքրվածները վստահաբար լավ գիտեն Ռոբերտ Հակոբյանին, ով այս պարաոճի առաջատարներից է. վերջինս ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում ներկայացրել ու ներկայացնում է կովկասյան պարերն ու գրանցում մի շարք հաջողություններ՝ առաջին հորիզոնականների ու տարբեր մրցանակաների տեսքով: