Ընդամենը 3 բաղադրիչ և հրաշք նախաճաշը պատրաստ է

Բաղադրիչներ

1. Կաթնաշոռ – 500 գ
2. Խտացրած կաթ – 1 բանկա
3. Ձու – 3 հատ

Պատրաստման եղանակը

1. Ձվերը հարել խտացրած կաթի հետ:

2. Ավելացնել կաթնաշոռը: Զանգվածը լավ խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն:

3. Լցնել կաղապարի մեջ և թխել մոտ 40 րոպե, 160 աստիճան ջեռոցում:

168.am