Ընտրվել է աշխարհի լավագույն գրասենյակը

Աշխարհում լավագույն գրասենյակ է ճանաչվել Bark ընկերության գրասենյակը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին տեղեկացրել է Inc. ամսագիրը, որը կազմել է 2019-ին բացված ամենագեղեցիկ և նորարար աշխատավայրերի ցանկը:

Աղյուսակը գլխավորած գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Կոլումբուս քաղաքում քաղաքում: Bark ընկերությունը զբաղվում է շների համար նախատեսված իրերի արտադրությամբ: Ներքին կանոնակարգով ողջունվում է շների ներկայությունը աշխատասրահներում. ամեն օր գրասենյակներում շուրջ 50 կենդանի է գտնվում:

Երկրորդ տեղը վարկանշային աղյուսակում զբաղեցրել է ժնևում տեղակայված Digital Luxury Group ընկերության գրասենյակը: Այս կազմակերպությունում զբաղվում են թվային մարքեթինգով, այստեղ ընդունարաններ չկան: Դիզայնով զբաղվողները ցանկանում էին հեռանալ գրասենյակային ընդհանուր ընդունված հայեցակարգից: 

Առաջատար եռյակը եզրափակում է Սան Ֆրանցիսկոյում գտնվող Gusto ընկերության գրասենյակը: Ընկերությունը զբաղվում է փոքր բիզնեսի համար նախատեսված ամպային պահեստների մշակմամբ:

Tert.am