Ժպտացող ոզնին դարձել է համացանցի հիթը

Խերդի մականունով ոզնին մեծ ճանաչում է գտել համացանցում` շնորհիվ իր լայն ժպիտի: Այս մասին գրել է Daily Mail-ը: Նշվում է, որ լուսանկարներն Ինստագրամի իր էջում է տեղադրել ոզնու տերը` Թալիթա Գիրնուսը, որը բնակվում է գերմանական Վիսբադեն քաղաքում:

Կնոջ խոսքով` ամեն ինչ սկսվել է 2015 թվականից, երբ ինքը որոշել է լուսանկարել իր մեկ այլ ոզնու` Պոկիին, որը մահացել է 2019 թվականի սկզբին: Դրանից հետո Թալիթայի ընտանիքը ձեռք է բերել Խերբիին, որը լուսանկարներում միշտ ուրախ է ստացվել:

Իտալիայում արված լուսանկարն էլ դարձել է համացանցի հիթը, որտեղ Խերբին ժպտում է: Օգտատերերը նշել են, որ կենդանին մեծ դրական լիցքեր է հաղորդել իրենց և որ նա հիասքանչ ժպիտ ունի:

Tert.am