Ինչպես խուսափել սխալներից ռեստորանում կամ սրճարանում

Հանրային սննդի հաստատություններ հաճախելիս գոյություն ունեն մի շարք կանոններ, որոնց հետևելով կարելի է ոչ միայն վայելել ուտելիքն, այլև դառնալ տվյալ ռեստորանի համար ցանկալի հյուր և անգամ գումար խնայել:

Անհրաժեշտ է այնպես դնել դանակն ու պատառաքաղը, որպեսզի դրանց միջոցով մատուցողը հասկանա, թե ինչպես պետք է վարվի սեղանի վրա դրված ուտեստների հետ: Դա միայն քաղաքավարություն չէ: Այդ կերպ սեղանը կարող է ազատվել նրանից, ինչն անպետք է, կամ ամեն ինչ կարող է մնալ իր տեղում:

Էթիկետի կանոնները հաճախ են խախտվում սոյայի սոուս և կոճապղպեղ օգտագործելիս: Մարդկանց մեծամասնությունը սովոր է ուտելիքն ամբողջությամբ ընկղմել սոյայի սոուսի մեջ: Այդ աղի համեմունքն ունի շատ ցայտուն համ, և, հետևաբար, անհրաժեշտ է քիչ քանակությամբ օգտագործել. հակառակ դեպքում ուտեստի համը կկորի:

Կոճապղպեղը ավանդաբար չեն օգտագործում որպես սուշիի համեմունք: Մարինացված արմատն օգնում է մաքրել համային ընկալիչները ուտեստների փոփոխման ժամանակ:

Հաճախ հանդիպող սխաներից է նաև մատուցողին օգնելու «պատրաստակամությունը»: Թվում է, թե մատուցողի համար սպասքը հավաքելիս ավելի հեշտ կլինի, եթե ափսեները կամ բաժակները սեղանի անկյունում և իրար վրա դասավորված լինեն, սակայն, իրականում, այդպես չէ:

Ռեստորանում չի կարելի խնդրել պատրաստել ուտեստ, որը ճաշացանկում չկա: Խնդիրն այն է, որ մեկ րոպեում դժվար կլինի հաշվարկել ուտեստի գինը, բացի այդ, անհրաժեշտ համը ստանալու համար բաղադրիչների քանակը նախօրոք հաշվարկվում է գրամի ճշտությամբ:

Չի խրախուսվում սպասարկումը դուր չգալու դեպքում համացանցում տվյալ հաստատությանը վատ բնորոշում տալը: Եթե ցանկություն կա հասնելու սպասարկման կամ ուտելիքի որակի բարձրացման, ապա կարելի է նամակ գրել տվյալ հաստատության կառավարչին կամ ղեկավարին: Այդպիսի արձագանքն անպայման հաշվի է առնվում և միջոցներ են ձեռնարկվում:

Համաձայն էթիկետի կանոնների, եթե խմբով են գտնվում ռեստորանում, ապա ուտեստները համտեսելու գործընթացը կարելի է սկսել միայն այն ժամանակ, երբ բոլորի պատվիրած ուտելիքներն արդեն սեղանին են: Անհրաժեշտ է ուտելու ռիթմը համապատասխանեցնել խմբի հիմնական մասի ռիթմին:

Իսկ «կարելիների»շարքին են պատկանում հետևյալ կանոնները:

Կարելի է բարձր գին չվճարելու համար գինին գնել խանութից և տանել ռեստորան՝ նախապես համաձայնեցնելով ռեստորանի անձնակազմի հետ:

Ամոթ չէ ցանկացած սննդի հաստատությունում առկա հատուկ նախատեսված տարաներով մնացած ուտելիքը վերցնել և տանել տուն:

shantnews.am