Ամերիկացի հայտնի դերասանուհին նախընտրել է պսակադրվել Լոնդոնի հայկական եկեղեցում

Հայտնի ամերիկացի դերասանուհի, մոդել և երգչուհի Քեթրին Մաքֆին ամուսնացել է իր երաժշտական պրոդյուսեր Դևիդ Ֆոսթերի հետ: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, 35-ամյա դերասանուհու և նրա 69-ամյա ընտրյալի պսակադրությունը կայացել է Լոնդոնի կենտրոնական Քենսինգթոն շրջանում գտնվող Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում` հունիսի 29-ին:

Հարսանեկան արարողությանը շուրջ 100 հյուր է ներկա գտնվել, որոնց թվում եղել են հայտնի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը և դիզայներ Զակ Պոզենը, որը կարել է Մաքֆիի հարսանեկան զգեստը: Քեթրին Մաքֆին ճանաչում է ձեռք բերել 2006-ին American Idol երաժշտական հեռուստաշոուիի 5-րդ եթերաշրջանին մասնացելու շնորհիվ:

Սուրբ Եղիշե եկեղեցին մեծությամբ երկրորդ հայկական վանքն է Լոնդոնում: Այն գործում է 2000-ականներից և տեղակայված է նախկին անգլիական եկեղեցու տարածքում: 1867-ին կառուցված հին շենքը 1998-ին ձեռք է բերել հայ բարերար Վաչե Մանուկյանը և նվիրել է Հայ առաքելական եկեղեցուն: Եկեղեցին օծվել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից: