Instagram-ը հեռացրել է խաղադաշտ ներխուժած կիսամերկ կնոջ էջը

Instagram սոցիալական ցանցում արգելափակվել է ամերիկացի մոդել Կինսի Վոլանսկիի էջը։ Դա այն կնոջ էջն է, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ֆուտբոլային հանդիպման ժամանակ նետվել էր խաղադաշտ ու ցուցադրել կիսամերկ մարմինը։

Այդ արարքից հետո նրա հետևորդների թիվը մի քանի ժամում բազմապատկվել էր։ Բայց դեռ մեկ օր էլ չանցած՝ սոցցանցի ղեկավարությունը սառը ջուր է լցրել նրա փառքի վրա՝ առանց բացատրության արգելափակելով նրա հաշիվը։ Այս դեպքը դեռ չի մեկնաբանել նաև մոդելը, որը, ինչպես ավելի ուշ պարզվեց, գովազդում էր իր ընկերոջ վիդեոբլոգը։

Հիշեցնենք, որ սև լողազգեստով երկրպագուհին երեկվա հանդիպման ժամանակ հասցրել է հասնել դաշտի կենտրոնական հատված։ Երբ անվտանգության աշխատակիցները մոտեցել են, կինը չի դիմադրել և հեռացել է դաշտից։