Քաղաքական գործիչները վերհիշել են դպրոցական տարիները

Այսօր Վերջին զանգ է, և օրը առիթ է տալիս յուրաքանչյուրիս վերհիշել դպրոցահասակ տարիները: SHANTNEWS.am-ը Վերջին զանգի կապակցությամբ հավաքել է քաղաքական գործիչների, պատգամավորների և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների  դպրոցահասակ լուսանկարները:

Նրանցից ոմանք գրեթե չեն փոխվել, իսկ ոմանց անհնար կլինի ճանաչել: Ֆոտոշարքը թարմացվում է:

Գարիկ Սարգսյան ՝ Արարատի մարզպետ

Արարատի մարզպետը լուսանկարի հետ ներկայացրել է պատմություն իր դպրոցական հուշերից.

««Վերջին դասի» օրը մեզ մոտ ավանդույթ է դասարանի աշակերտներով Խոր Վիրապի վանական համալիր այցելելը։ Ես, ինչպես նաև իմ մյուս դասընկերները, «մեզ լավ զգալու» համար մեքենաներ էինք վերցրել։ Ես վարում էի հորս մեքենան՝ բնականաբար, առանց վարորդական իրավունքի։ Խոր Վիրապից վերադառնալուց հետո մեքենայի բաքում դեռևս բավականաչափ վառելիք էր մնացել, դե ես էլ ընկերներիս հետ անընդհատ վարում էի, մինչև որ ճանապարհային ոստիկանները կանգնեցրին, բայց, բարեբախտաբար, ըմբռնումով մոտեցան այդ ամենին և մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխեցին, այլ միայն հորդորեցին այլևս «ջահելություն չանել», անմիջապես դադարեցնել մեքենայի շահագործումը։ Ես, բնականաբար, հետևեցին նրանց խորհրդին։ Նույնը պահանջում եմ նաև մեր շրջանավարտներից, որ խուսափեն առանց վարորդական իրավունքի մեքենա վարելուց»:

Արմեն Փամբուխչյան՝ ԱԺ պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան՝ ԱԺ պատգամավոր

Առաջին լուսանկարում Նաիրա Զոհրաբյանն առաջին դասարանի աշակերտուհի է, իսկ երկրորդ լուսանկարում ՝ 10-րդ:

Արփի Դավոյան՝ ԱԺ պատգամավոր

Արփի Դավոյանը ևս փոխվել է, սակայն նրան ճանաչելը կրկին հնարավոր է:

 

shantnews.am