«Նա այստեղ է, և նա կատարյալ է». Քիմ Քարդաշյանը հայտնել է 4-րդ երեխայի ծնվելու մասին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Twitter–ի իր միկրոբլոգում գրառում է արել 4-րդ երեխայի ծնվելու մասին։

«Նա այստեղ է, և նա կատարյալ է», – գրել է Քիմը։

Ռեալիթի շոուի աստղը ևս մեկ թվիթ է հրապարակել` հայտնելով նոր երեխայի և նրա քույրիկի` Չիկագոյի նմանության մասին։

«Բացի այդ, նա Չիկագոյի երկվորյակն է։ Լոլ։ Համոզված եմ, որ նա շատ կփոխվի, բայց հիմա ճիշտ նույն տեսքն ունի, ինչ քույրը», – ասել է Քիմը։

Չորրորդ երեխային, ինչպես և երրորդին` Չիկագոյին, փոխնակ մայրն է լույս աշխարհ բերել։ Տղայի անունը դեռ հայտնի չէ։

Ի դեպ, Քիմը բազմիցս պնդել է, որ ոչ մի դեպքում երեխային «աշխարհագրական» անուն չի տա։

Ռեալիթի շոուի 38-ամյա աստղ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենց ավագ դստերն անվանել են Նորթ (North West — «Հյուսիս–Արևմուտք»), իսկ որդուն` Սեյնթ (Saint — «Սուրբ»)։ Կրտսեր դստերը, որը ծնվել է 2018 թվականի հունվարի 15-ին, ծնողները Չիկագո են կոչել։

Նշենք, որ Չիկագոյի ծնվելուց հետո Քիմի և Քանյեի ընկերները` երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսինը` ռեփեր Jay-Z–ը, նորածնին ավելի քան 20 հազար դոլար արժողությամբ ադամանդե ապարանջան էին նվիրել։ Իսկ Քիմը Իտալիային թանկարժեք խաղալիքներ էր բերել, այդ թվում 170 հազար դոլար արժողությամբ Louis Vuitton–ից փափուկ արջուկ, 96 հազար դոլար արժողությամբ ոսկե ծծակ, 137 հազար դոլար արժողությամբ Սվարովսկի քարերով ձիուկ  և այլն։

armeniasputnik.am