Մադոննան հանրության առաջ մուսուլմանական հագուստով է հայտնվել (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի փոփ երգչուհի Մադոննային Նյու Յորքի Ջոմ Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում լուսանկարել են մուսուլմանական հագուստով, գրում է The Sun պարբերականը:

Օդանավակայանում 60-ամյա երգչուհու հագին սև բուրքա, արևային ակնոցներ և ծանր վերնաշոր է եղել, սակայն մաքսային անցակետում նա ստիպված է եղել հանել վերնաշորն ու բուրքան:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի փետրվարին Լոնդոնի նորաձևության շաբաթվա ժամանակ հոլիվուդյան հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը սև հիջաբով էր ներկայացել՝ հայտարարելով, որ «նորաձևությունը պարտադիր չէ, որ մերկ լինի»:

tert.am