«Ինձ ասում էին, թե բնական գանգուրներս տեղ չունեն բեմի վրա». «Միսս դեռահաս ԱՄՆ» մրցույթում վերջին 20 տարում առաջին անգամ «չհարդարված» վարսերով աղջիկ է հաղթել (լուսանկարներ)

Տասնութամյա մոդել Քալիեղ Գարիսը դարձել է «Միսս դեռահաս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի պատմության մեջ վերջին քսան տարում առաջին հաղթողը, որը ներկայացել է բնական վիճակում գտնվող վարսերով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Կոնեկտիկուտ նահանգի բնակչուհին նախընտրել է ներկայանալ աֆրոամերիկուհիներին բնորոշ սանրվածքով, ինչը ոգևորել է շատ-շատերին:

«Գիտեմ՝ ինչպիսի տեսք ունեմ հարթ կամ արհեստականորեն երկարացված վարսերով, բայց ես ցանկանում էի իմ բնական տեսքով ներկայանալ, քանի որ այսպես՝ գանգուրներով, ինձ առավելագույնս լավ եմ զգում»,-խոստովանել է ուսանողուհին:

Գարիսը նշել է, որ ցանկացել է մրցույթի ընթացքում լինել այն միակ մասնակիցը, որը, «չարդարացնելով բոլորի սպասումները», կներկայանա բնական վարսերով:

«Քննադատները շատ էին, նրանք ասում էին, որ պետք է վարսերս ուղղեմ կամ արհեստական ճանապարհով երկարացնեմ, և որ բնական գանգուրներս տեղ չունեն բեմի վրա: Լիահույս եմ, որ արարքս կոգևորի մյուսներին»,-ասել է աղջիկը:

Հաղթողի համոզմամբ՝ կանայք ու աղջիկները պետք է իրենց ինքնավստահ զգան բնական տեսքով:

 

Crowning achievement: Kaliegh Garris, 18, from Connecticut won Miss Teen USA on Sunday evening and made headlines modelling her natural Afro

Stunning: She confessed to previously straightening her locks and put in extensions, but Kaliegh decided her natural hair made her feel the most confident

Celebrating: On Sunday, Kaliegh (pictured celebrating the win) became the first woman in nearly two decades to win while rocking natural curls

Passionate: She hoped her hairstyle could inspire diversity and confidence for other women watching the pageant

 

Հաղթողը՝ հարդարված վարսերով

 

Throwback: In an interview, Kaliegh admitted to previously straightening her hair to appease beauty norms. She has since decided her natural hair is her best look