ԱՄՆ-ում հրշեջը հակահրդեհային ուսումնական պարապմունքի ժամանակ ամուսնության անակնկալ առաջարկ է արել դպրոցի ուսուցչուհուն (տեսանյութ)

ԱՄՆ Քենթաքի նահանգի Լուիսվիլ քաղաքի դպրոցներից մեկում հակահրդեհային ուսումնական պարապմունքի ժամանակ հրշեջներից մեկն ամուսնության առաջարկ է արել դպրոցի ուսուցչուհուն` Էլիսոն Հանթին, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Հանթը պարապմունքի շրջանակներում երեխաներին տարհանել է դպրոցի շենքից, որից հետո նկատել է հրշեջ մեքենայով ժամանած իր ընկերոջը՝ քաղաքի հրշեջ ծառայության կապինա Թոմին, որը բոլորի ներկայությամբ ծնկի է եկել կնոջ առաջ և ամուսնության առաջարկ արել:

Ուսուցչուհին դրական պատասխան է տվել, և զույգի նշանադրության լուրը տարածվել է սոցկայքերում:

Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը խնդրել է դպրոցի շրջակայքում գտնվող ջոկատի աշխատակիցներից մեկին փոխել հերթափոխը՝ առաջարկելով նրա փոխարել աշխատել, որպեսզի կարողանա կազմակերպել անակնկալը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: