Հայ փոքրիկների վրացական պարը «պայթեցրել է» դահլիճը (Տեսանյութ)

Ապրիլի 13-ին և 14-ին Էջմիածնում տեղի ունեցավ հայ-վրացական պարերի 5-րդ փառատոնը, որի ընթացքում պարային համարներով հանդես եկան ոչ միայն հայ, այլև վրացի մասնակիցները:

Հետաքրքիր է, որ դահլիճը թնդաց հատկապես այն ժամանակ, երբ հարևան վրացիների պարերը ներկայացրին «Rob Style»-ի հայ փոքրիկները՝ ղեկավար Ռոբերտ Հակոբյանի սաները:

Հաղթական պարից հետո սաները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: