Ավստրալիայում կատուն ողջ է մնացել կես ժամ լվացքի մեքենայում անցկացնելու հետո

Ավստրալիայում վեց ամսեկան կատուն՝ Պոպին ողջ է մնացել լվացքի մեքենայում կես ժամ մնալուց հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Տան տիրուհին չի նկատել, թե ինչպես է կատուն քնել լվացքի իրերի զամբյուղում և նրան ևս գցել է լվացքի մեքենայի մեջ: Կարճ ժամանակ անց կինը հասկացել է, որ Պոպին կորել է: Կատվին գտել են միայն կես ժամ անց՝ լվացքի մեքենայում՝ քամելու ռեժիմի միանալուց անմիջապես առաջ:

Կենդանուն տեղափոխել են անասնաբույժի մոտ, որտեղ նրա մոտ ախտորոշել են գլխի ու աչքի վնասվածքներ, թոքերում ջուր է լցված եղել:

Այդուհանդերձ, երեք շաբաթ անց կատուն վերականգնվել է: