Հայտնի ռեփերները երգ են ձայնագրել «Գահերի խաղի» ավարտական մասի համար

Կոմպոզիցիայի վրա աշխատել են The Weeknd-ը, SZA-ն եւ Թրեւիս Սքոթը: Երգի պրեմիերան կկայանա շուտով:

Լուրերն այն մասին, թե ժողովրդականություն վայելող «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանում հնչելու է ոչ ստանդարտ երաժշտություն, շրջում են արդեն բավական վաղուց: Առեղծվածային թրեքի գոյությունը հաստատել են այն անձինք, որոնք աշխատում են նախագծի վրա: Այդ մասին հայտնել է Pitchfork-ը:

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ «Գահերի խաղի» հեղինակները The Weeknd երգչից խնդրել էին կոմպոզիցիան ձայնագրել երկրպագուների համար: Դրանից հետո նա աշխատանքում ներգրավել է իր ընկերներին՝ ռեփեր Թրեւիս Սքոթին եւ արտիստուհի SZA-ին: Նախնական տեղակատվության համաձայն, երգը հնչելու է եզրափակիչ տիտրերի ժամանակ:

Հիշեցնենք, որ շոուի պրեմիերան պլանավորված է ապրիլի 14-ին, հաղորդել է Life-ը: