Ամերիկյան Lockheed Martin ռազմաարդյունաբերական կորպորացիան բաց տիեզերքի բույրով օծանելիք է ստեղծել, գրում է gazeta.ru-ն։
Հաղորդվում է, որ բույրը ստացել է Vector անվանումը։ Այն ունի մետաղական հիմք՝ «բարձրտեխնոլոգիական սարքավորման մաքրության ու ստերիլության նոտաներով», և լրացված է «մթնոլորտում անհետացող գոլորշու այրվող բույրով»։
Նշվում է, որ Vector-ը ստեղծողները փորձել են ստեղծել հենց նման բույրերի համադրությամբ օծանելիք, քանի որ տիեզերքի բույրը հենց այսպես է բնութագրել տիեզերագնաց Թոնի Անտոնելին։