Հայ թագավորի տապանաքարը թուրքերը փորձել են վաճառել 2 մլն թուրքական լիրայով

Թուրքիայի Բալըքեսիրի նահանգի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 4 թուրքերի, որոնք պատրաստվում էին վաճառել հայ թագավորներից մեկի տապանաքարը:

2000-ամյա տապանաքարը, որը, ըստ Daily Sabah-ի, պատկանում է Կոմմագենեի թագավոր Անտիոքոսին (չի նշվում՝ այդ անունով հայտնի 4 թագավորներից կոնկրետ որ մեկին), մաքսանենգները պատրաստվում էին վաճառել 2 մլն թուրքական լիրայով (281 հազար դոլարով):

Նշվում է, որ այդ մասին ոստիկանության բաժին են տեղեկացրել, որից հետո սկսվել են հետախուզական աշխատանքներ:

Դեպքի հետաքննությունը շարունակվում է: