ՌԴ Տյումեն քաղաքում ընտանիքը, շփոթելով փաթեթները, 1 միլիոն ռուբլի է նետել աղբարկղը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է աղբի տեսակավորման գործարանի ղեկավար Վիկտոր Զագիդուլինը:
Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, Զագիդուլինին խնդրանքով դիմած ընտանեկան զույգը տեղեկացրել է, որ աղբը նետելու փոխարեն պատահաբար նետել է 1 միլիոն ռուբլին, որն ստացել էին բնակարանի վաճառքից և որոշել էին պահել փաթեթի մեջ:
Երբ գումարն անհետացել է, ընտանիքը որոշել է դիմել աղբի տեսակավորման գործարան: Գումարով լի փաթեթը, ի վերջո, հաջողվել է գտնել, սակայն դա տեղի է ունեցել 12 տոննա աղբն ուսումնասիրելուց հետո: