«Եվրատեսիլ 2019»-ի հաղթողի ամենահավանական թեկնածուներն` ըստ El Periodico-ի

Իսպանական El Periodico պարբերականը հրապարակել է Թել-Ավիվում կայանալիք «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի հաղթողի հավակնորդների անվանացանկը, հաղորդում է Известия-ն:

Ըստ պարբերականի` մրցույթին հաղթելու շանսեր ամենաշատն ունի հոլանդացի երգիչ Դունկան Լոուրենսը` «Arcade» երգով:

Հաղթողի երկրորդ ամենահավանական թեկնածուն, ըստ El Periodico-ի, շվեդ երգիչ Ջոն Լուդվիկն է` «Too late for love» երգով:

Երրորդ հորիզոնականում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևն է` «Scream» երգով:

Պարբերականը հաղթողի հավակնորդների շարքում նշել է նաև շվեյցարացի երգիչ Լուկա Հեննիին, Իսպանիան ներկայացնող Միկի Նունիեսին, կիպրացի Էլենի Ֆուրեյրային, իտալացի երգիչ Մահմուդին: