Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի «սթորիների» բաժնում ցուցադրել է պսորիազի պատճառով կարմիր հետքերով պատված մաշկը՝ հրապարակման մեջ նշելով նաև հիվանդության անունը: Տեսանյութում Քարդաշյանն առանց դիմահարդարման է:
Հայտնի է, որ հայազգի աստղը չի թաքցնում իր հիվանդության փաստն ու պարբերաբար անկեղծանում է երկրպագուների հետ դրա պատճառով ունեցած դժվարությունների մասին:
Դեռևս 2018-ի դեկտեմբերին Քարդաշյանը նշել էր, որ մտադիր է բուժում սկսել պսորիազի դեմ, քանի որ իր մաշկը նախկինում երբևէ չի եղել նման վիճակում: Հեռուստաաստղը խոստովանել էր, որ արդեն դժվարանում է թաքցնել հիվանդության հետքերը: