«Ֆինանսների նախարարությունում՝ պահակ». Մհեր Մխիթարյանը կառավարությունում աշխատանքի մասին

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասան Մհեր Մխիթարյանը:

Եվ այսպես, Մհեր, սկսեցինք,

կնոջ տգեղը լինու՞մ է:

-Տրամադրությունից է կախված:

Կհիշե՞ք՝ վերջին անգամ երբ եք թաղային «վեճի» մասնակցել:

-10 տարի առաջ էր, մի հիշացրեք))

Ո՞ր շարքում էիք բախտ բաժանելուց:

-Ես էի բաժանողը:

-Ամուսնության առաջարկ  արած կա՞ք:

-Ոչ:

100 պատահական անցորդից քանիսը՞ Ձեզ կճանաչի:

-4, եթե 4-ն էլ լինեն տանեցիներս:

Ու՞մ եք առաջինը հիշում «Սարգսյան» ազգանունը լսելիս:

-Արդեն չեմ հիշում:

Դերասանուհի, ում կողքին առավոտյան արթնանալը մղձավանջ կլիներ Ձեզ համար:

-Ցանկացած դերասանուհի, եթե ամուսնացած ա))))

«Կաշի տոն»-ի և տենորի տարբերությունները:

Չկա տարբերություն))

Օրվա ընթացքում քանի՞ ստատուս կարելի է գրել, որ համը չհանենք:

-Մի ստատուսն էլ կարա համը հանի))

Ի՞նչ կարելի է անել արած լավության հետբացի երեսովտալուց:

Ասել, որ ես քո համար լավություն եմ արել))

-Ի՞նչ կանեք, եթե Ձեզ նիվա չէ, opel նվիրենք:

Կվաճառեմ:

Առաջիկա 1-2 տարվա ընթացքում պատկերացնու՞մ եք Ձեզ հոր կարգավիճակում:

Պատկերացումից լավ չեմ:

Ո՞ր դեպքում եք աղջկա նկարը լայքում, ո՞ր դեպքում՝ սրտիկում:

-Եթե սիրտը երևում ա, սրտիկում եմ)))

-Ի՞նչ գերատեսչություն կղեկավարեիք, եթե մի պաշտոնի առաջարկ էլ Ձեզ լիներ:

-Ֆինանսների նախարարությունում՝ պահակ:

Քանի՞ աղջկա եք ճամփու դրել՝ «Դու ավելի լավին ես արժանի» լավատեսական բառակապակցությամբ:

-Ուրիշների ճամփու դրածներին դիմավորել եմ:

Ի՞նչ անենք նորմալ, լուրջ նկարների տակ «հա-հա» էմոջի դնող ֆռենդներին:

Նույն էմոջիով սպանեք:

-Արտահայտությունորը Ձեզ հունից հանում է:

Պարզ ա:

Բանկում որևէ մեկի համար վարկի երաշխավոր կանգնած կա՞ք:

Շատ անգամ:

Ի՞նչ կարելի է Ձեզնից սովորել:

Կարելի է սովորել, ինչ չպետք է անել:

Ինչի՞ կողքով չեք կարող անտարբեր անցնել` գեղեցիկ աղջիկները չհաշված:

Մոտիկ կանգնած վագրի:

Եվ վերջում՝ մի հարց, որ Դուք էլ մեզ կտայիք:

Ամուսնացած ե՞ս:

-Ոչ))) (հեղ.)

ArenaNews.am