GOOGLE+ը ապրիլի 2-ից կփակի բոլոր անձնական էջեր

2018 թվականի դեկտեմբերին support.google-ը բարձրաձայնել էր 2019 թվականին GOOGLE+ ը փակելու մասին որոշումը, որի պատճառը ցածր կիրառությունն էր և հանգամանքները, որոնք խանգարում էին հաջողակ արդյունք տալուն, որը կբավարարեր հաճախորդների սպասելիքները:

«Ապրիլի 2-ին ձեր GOOGLE+ ի էջը և ցանկացած այլ էջ, որը դուք ստեղծել եք կփակվի , կսկսվի ջնջվել սպառողների էջերի պարունակությունը: Ջնջելու գործընթացը կտևի մի քանի ամիս, իսկ մինչ այդ կոնտենտը կպահպանվի:

Սկսած Փետրվարի 4-ից օգտատերերը այլևս չեն կարողանա ստեղծել GOOGLE+ ի նոր էջեր: Եթե դուք GOOGLE+ Community-ի սեփականատեր կամ մոդերատոր եք,ապա կարող եք ներբեռնել և պահպանել ինֆորմացիան:

Եթե դուք օգտագործել եք GOOGLE+ ը ձեր կամ այլոց էջերին մեկնաբանություններ գրելու համար, այս միջոցը դուրս կգա կիրառությունից մինչ Փետրվարի 4ը կամ Մարտի 7ը: Իսկ մեկնաբանությունները բոլոր էջերից կսկսեն ջնջվել 2019 թվականի ապրիլի 2-ից սկսած:

Եթե դուք G Suite օգտատեր եք GOOGLE+ ը ձեր G Suite ի էջի համար կմնա հասանելի:

Ողջ GOOGLE + ի անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում GOOGLE+ ը նման յուրահատուկ կայք դարձնելու համար: Մենք շնորհակալ ենք արտիստների, խմբեր ստեղծողների և մտավոր առաջնորդների տաղանդավոր խմբին ովքեր GOOGLE+ ը դարձրեցին իրենց տունը: Առանց ձեր նպատակասլացությանը և նվիրվածությանը այն չեր լինի այսպիսին»: