Հայտնի են դարձել «Գրեմմի-2019»-ի հաղթողները

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Staples Center-ում ավարտվել է «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը, որի շրջանակում հայտնի են դարձել տարբեր անվանակարգերում հաղթողները:

Ինչպես նշում է The Guardian-ը, հեղինակավոր «Տարվա ալբոմ» անվանակարգում հաղթել է քանթրի ոճի երգչուհի Քեյսի Մասգրեյվսը՝ Golden Hour ալբոմով:

«Լավագույն ռեփ երգ» անվանակարգում հաղթել է կանադացի ռեփեր Դրեյքի God’s Plan հիթը:

Լավագույն սկսնակ արտիստ է ճանաչվել Դուա Լիպան:

«Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Քարդի Բիին՝ Invasion of Privacyալբոմի համար:

Մինչդեռ «Լավագույն R&B ալբոմ» անվանակարգում հաղթել է H.E.R.-ը՝ իր H.E.R. համանուն ալբոմով:

«Տարվա ձայնագրություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Childish Gambino-ն՝ This is Americaերգով: Այն հաղթող է ճանաչվել նաև «Տարվա երգ» և «Լավագույն տեսահոլովակ»«Լավագույն ռեփ կատարում» անվանակարգերում:

«Լավագուն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգում հաղթել է Արիանա Գրանդեն՝ Sweetener ալբոմով:

«Լավագույն փոփ կատարում» անվանակարգում հաղթել է Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի Shallowերգը:

Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Գրետա Վան Ֆլիթի From the Fires-ը:

Մինչդեռ «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հաղթել է Քրիս Քորնելի When Bad Does Goodերգը:

«Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթել է St Vincent-ի Masseduction-ը:

Տարվա պրոդյուսեր է ճանաչվել Ֆարել Ուիլյամսը: