Ինչպես է անցել Շանթի 400-ից ավել աշխատակիցների կորպորատիվ երեկոն. տնօրենի անակնկալի, հանպատրաստից ելույթների, ամուսնության առաջարկության և այլնի մասին

Երեկ «Փրայմ Հոլլ» ռեստորանային համալիրում հավաքվել էին շուրջ 400-ից ավել Շանթի աշխատակիցներ:  «Շանթ» հեռուստաընկերության կորպորտիվ երեկոն ռետրո ոճով էր՝ զգեստներ, դեկորներ, ֆոտոստենդներ, երաժշտություն։ Ամեն ինչ այնպես էր կազմակերպված, որ ներկաները կարողանան և լավ ուրախանալ, և հետաքրքիր ժամանց անցկացնել։

Հյուրերին դեռ մուտքից վարդերով դիմավորում էր Չարլի Չապլին կերպարը և ուղեկցում ներս։ Սրահի ձևավորումը թեմատիկ էր. տեղադրված էին ստենդներ՝ Գյումրու, Չիկագոյի պատկերներով, ինչպես նաև մեծ հեռուստացույց, որի մեջ մարդիկ կարողանում էին նկարվել, կար թեմատիկ ֆոտոբութ և հեռուստացույցի տեսքով գեղեցիկ տորթ։

Երեկոյի անակնկալներից մեկն այն էր, որ առաջին անգամ շանթեցիները հիմնադիր տնօրենին՝ Արթուր Եզեկյանին տեսան նաև որպես կիթառահար. Տնօրենը բենդի հետ մի քանի երգ նվագեց։ Սկզբում երաժշտությունը ապահովեց ֆլորենս բենդը, հետո՝ dj Ալենը։ Իրենց կատարումներով ներկայացան Շանթի տարբեր նախագծերի երգիչ, երգչուհիները:

Անակնկալ ելույթով, հանպատրաստից մի քանի համար կատարեցին «Հումորի լիգա», «Womens club» նախագծերի մասնակիցները։ Երեկույթի ընթացում եղավ նաև աշխատկիցներից մեկին անսպասելի ամուսնության առաջարկ, որը ուրախացրեց կոլեգաներին: Իրոք որ անկանխատեսելի և անակնկալներով լի երեկո ստցվեց:

Շուրջ 400-ից ավելի ներկաները հագնված էին ռետրո ոճով. դիզայնը, դեկորները, տորթը ևս թեմատիկ էին։ Եզակի օր էր՝ ստացված ու գերարդարացված սպասելիքներով, շանթեցիներն իսկապես տպավորվել էին երեկոյով։ Կարճ ասած, 2019-ի մեկնարկն իդեալական տրված է, վստահ ենք՝ ամբողջ տարին նույն տրամադրությամբ էլ կշարունակվի։

Նկարներ Գյումրիի պաստառի մոտ

Նկարներ Չիկագոյի պաստառի մոտ

Լուսանկարներ ռետրո երեկոյից