Ալեքսանդր Խաչատրյանը պատմում է իր նոր «Գարունա» ֆիլմի մասին

ArenaNews.am կայքը զրուցել է դերասան Ալեքսանդր Խաչատրյանի հետ, ով հանրությանը հայտնի է մի շարք ներկայացումներից, գեղարվեստական ֆիլմերից և սերիալներից: Մեզ հետ զրույցում նա պատմել է իր գործունեության, նոր գաղափարների և «Գարունա» ֆիլմի մասին:

Այժմ գտնվում էք ԱՄՆ-ում, ի՛նչ գործունեություն եք ծավալում այս պահին։
Այժմ գտնվում եմ ԱՄՆ-ում և զբաղվում եմ իմ նոր նախագծով, որը գտնվում է
նախապատրաստական փուլում։ Մի խումբ համախոհներով, որոնք անտարբեր չեն
մեր երկրի առկա խնդիրներին և ապագա ճակատագրին՝ աշխատում ենք
իրականացնել այս նախագիծը։

Ի՞նչ սպասի հանդիսատեսը Ձեզանից։
Ջերմ, հուզիչ և հատկապես այսօրվա հետ-հեղափոխական շրջանի համար կարևոր
գաղափարախոսական ֆիլմ։

Կպատմե՞ք ֆիլմի մասին և ինչպե՞ս առաջացավ գաղափարը։
Արցախյան պատերազմի մասին ֆիլմ նկարելու գաղափարը վաղուց կար, քանի որ կար և
կա պահանջը այն ինչ-որ ձևով լուսաբանելու և ներկայացնելու հասարակությանը։ Մեր
զրույցներն ու մտորումները սցենարիստ Հարություն Ղուկասյանի հետ արդեն էսքիզների
տեսքով դրվում էին թղթի վրա, բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Ու
եղավ քառօրյա պատերազմը, որը միավորեց և ոտքի հանեց ամբողջ ազգը աշխարհի բոլոր
ծայրերում՝ մեծից փոքր։ Այն ինչ կատարվեց փոխեց մեզ ու մեր ֆիլմի ուղղությունը և
գաղափարախոսությունը։ Այդ ճամանակ գրվեց նոր սցենար։ Ֆիլմը մեր և մեր հայրենասիրության տարբեր դրսևորումների մասին է, պետություն և պետականություն կառուցելու մասին է։
Ֆիլմը մի ընտանիքի պատմություն է՝ երեք սերունդ – պապ, որդի և թոռ՝ իրենց յուրովի
մտածելակերպով, փիլիսոփայությամբ և վերաբերմունքով մեր իրականության հանդեպ։ Ֆիլմը մեր բանակի, սպայության, ազգային արժանապատվության, մոռացված հոգևոր արժեքների
մասին է և վերջապես մեր երեխաների՝ զինվորների մասին է, ովքեր իրենց մարմնով և
անկոտրում ոգով հերոսաբար պաշտպանեցին մեր հայրենիքը։

Վերջին քաղաքական զարգացումները որեվե կապ ունեն հենց հիմա ձեր
հայրենասիրական ֆիլմ նկարելու գաղափարի հետ՞։
Մեր սցենարը գրվել էր հեղափոխությունից շատ առաջ և եթե այն հրապարկված լիներ ես
կմտածեի, որ այն ազդեցություն է ունեցել այդ իրադարձությունների վրա։

Ինչ ֆինասավորմամբ էք նկարելու ֆիլմը՞։
Սա շատ կարևոր հարց է։ Այն նկարվելու է հովանավորների, գործընկերների, ինչպես  նաև
համախոհների ներդրմամբ, որոնց համար կարևոր է պահպանել և փոխանցել մեր ապագա
սերնդին մեր ազգային և հոգևոր արժեքները։

ArenaNews.am