Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ զույգը սպասում է 4-րդ երեխային:
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 4-րդ երեխան լույս աշխարհ կգա մայիսին:
US Weekly-ին հայտնի է դարձել, որ երեխային կկրի սուռոգատ մայրը: Լրատվամիջոցին հայտնի է դարձել նաև երեխայի սեռը. երեխան տղա է:
Keeping Up with the Kardashians հաղորդման ժամանակ Քիմը խոստովանել է, որ Քանյեն ճնշում է գործադրում իր վրա.
«Նա երեխա է ուզում: Նա ուզում է յոթ երեխա ունենանք, դա նրա մոտ իդեա ֆիքս է դարձել»,- պատմել է Քիմը:
Ավելի վաղ սոցցանցերում Քիմի հետևողներին ուրախացրել էր նրան ընտանեկան լուսանկարը: Ծննդյան տոներին հրապարակված կադրում դերասանուհին է, նրա ամուսինը, նրանց հինգամյա դուստրը, երկամյա տղան և տասն ամսեկան Չիկագոն:
Աղբյուրը՝ armeniasputnik.am