Ի՞նչ նորություններ ունի երգչուհի Իրինա Հարությունյանը, ինչու՞ է մենկնում ԱՄՆ և ի՞նչ հեռանկարներ ունի ռուսական շոու բիզնեսում

Ամանորի նվեր՝ ամերիկահայերի համար. օվկիանոսից այն կողմ շուտով հնարավորություն կունենան լսելու երգչուհի Իրինա Հարությունյանի կատարումները:

Նախատեսվող համերգի սպասված օրը մոտենում է: Իրինան պատրասել է իր երգացանկի լավագույն կատարումներն ու կներկայացնի դրանք սպասվող համերգի ընթացքում:

Իսկ մինչ այդ մեզ հաջողվեց պարզել նաև, որ սպասվող համերգը Իրինայի երաժշտական կյանքի միակ նորությունը չէ. երգչուհին իր առաջին քայլերն է կատարում նաև ռուսական շոու բիզնեսում։ Իրինան, փետրվարի 14-ին՝ սուրբ Վալենտինի տոնին, կներկայացնի իր նոր ստեղծագործությունը, որը կոչվում է «Без тебя»։ Երգի երաժշտության հեղինակը հենց երգչուհին է, խոսքերը գրել է Աննա Հովները։

«Երգը կհնչի մոսկովյան ռադիոկայաններով, իսկ թե հետագայում ռուսական հեռուստաալիքների համար տեսահոլովակ կպատրաստեմ, թե ոչ, չեմ կարող ասել»,- նշեց Իրինան։

Իսկ ստեղծագործական կյանքի մյուս ձեռքբերումները՝ երգերի տեսքով Իրինան ներկայացնելու է Լոս Անջելեսում սպասվող համերգին:

Մեծ, շքեղ ու գեղեցիկ համերգային ծրագրին մասնակցելու են նաև «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակ Սևակ Խանաղյանն ու «Տարվա հայտնություն» մրցանակին արժանացած զույգը՝ Հակոբ Հակոբյանը և Արմեն Հովհաննիսյանը:

Միջոցառումը կազմակերպել են Grand party և Armenian Entertainment ընկերությունները: