Մարզիկը հաղթանակը նվիրել է Ազնավուրի հիշատակին:
Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն ունեցավ MMA-ում (խառը մենամարտեր):
Այս մասին տեղեկացնում է Fight news կայքը:
Ռուսաստանի Սամարա քաղաքում դեկտեմբերի 14-ին կայացած «Битва на Волге» մրցաշարում օլիմպիական փոխչեմպիոնը անցկացրեց երկրորդ մենամարտը եւ հաղթեց մրցակցին՝ Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինին:
Առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին մրցավարը դադարեցրեց մենամարտը: Միհրան Հարությունյանը հաղթեց տեխնիկական նոկդաունի հասցնելով մրցակցին:
Մարզիկը հաղթանակը նվիրել է Ազնավուրի հիշատակին:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոնը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում: Այդ անգամ նա հաղթել էի իրանցի Ալի Յուսեֆիին:
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգը լքել է 2016թ.-ից՝ Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր գալիս ուսի վնասվածքով, այդուհանդերձ եզրափակիչում միայն խայտառակ կողմնակալ մրցավարությունն էր, որ պատճառ դարձավ նրա պարտության: 29-ամյա մարզիկի հակառակորդն այդ մենամարտում սերբ Դավոր Շտեֆանեկն էր։
Հետո նա մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:
Աղբյուրը՝ armeniasputnik.am