Չինաստանում iPhone վաճառելն այժմ արգելվում է. պատճառը կհիասթափեցնի նաև ձեզ

Հավանաբար կարծում եք, թե այֆոնը լավագույն սմարթֆոնն է, իսկ Apple-ը` օրինակելի ընկերություն: Մենք պետք է ձեզ հիասթափեցնենք:

Չինաստանում արգելել են այս սմարթֆոնի որոշ մոդելների վաճառքը` արտոնագրերի խախտումների պաատճառով: Արգելքի պահանջով հայցը ներկայացրել է Qualcomm Inc. ընկերությունը:

Արգելքը տարածվում է iPhone 6S-iPhoneX մոդելների վրա, որոնք վաճառվում են հին օպերացիոն համակարգերով:

Կալիֆորնիական Qualcomm-ը աշխարհի` բջջային հեռախոսների մեջ չիպեր տեղադրող խոշորագույն ընկերությունն է: Ընկերությունը դատի է տվել Apple-ին, քանի որ վերջինս խախտել է Qualcomm-ի` ծրագրային ապահովման երկու արտոնագիր:

Apple-ը կարող է փոփոխություններ մտցնել ծրագրային ապահովման մեջ, որպեսզի կարողաՆա խուսափել արտոնագրեր օգտագործելուց, և վաճառի իր սմարթֆոնները:

Նրանց հայտարարության մեջ ասվում է, որ իրենց հեռախոսները շարունակում են հասանելի մնալ Չինաստանի հաճախորդների համար:

Աղբյուրը՝ blognews.am