Փերիս Հիլթոնը չի ցանկանում նախկին փեսացուին վերադարձնել երկու միլիոն դոլար արժողությամբ մատանին

Երեկ պարզ է դարձել, որ Փերիս Հիլթոնը բաժանվել է փեսացուից՝ Քրիս Զիլկայից։

Նշանադրությունը տեղի է ունեցել մեկ տարի առաջ։ Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, ֆոտոմոդելը բաժանվել է Քրիս Զիլկայից՝ լեռնադահուկային հանգստի ժամանակ՝ Ասպենայում։

Փերիսի  Եւ Քրիսի ներկայացուցիչները լուրը ոչ մի կերպ չեն մեկնաբանում, սակայն TMZ-ը հայտնում է, որ Հիլթոն կայսրության ժառանգը չի ցանկանում վերադարձնել մատանին, որն արժե երկու միլիոն դոլար։

Փերիս Հիլթոնն ինքն է նախաձեռնել բաժանությունը, սակայն ինչ-ինչ պատճառներով ադամանդապատ մատանին նա մտադիր չէ վերադարձնել, իսկ ահա Քրիսն արդեն հայտնել է, որ նրանից հետ է պահանջում այն։ Զիլկան պատրաստում է իր փաստաբաններին, որպեսզի ազդի Փերիսի վրա։

style.news.am