Ռիհաննան զայրացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա` քաղաքական միջոցառման ժամանակ իր երգերի օգտագործման պատճառով: Երգչուհու Do not Stop the Music երգը հնչել է Թեննեսի նահանգում Թրամփի ելույթի ժամանակ:
Ստեղծագործության հնչելու ընթացքում բազմության ուղղությամբ նետել են «Թրամփ» գրությամբ մարզաշապիկներ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
«Իմ մարդիկ երբեք ներկա չեն գտնվի այդ ողբալի հանրահավաքներին»,- հայտարարել է կատարողը՝ պահանջելով վերջ տալ նման պրակտիկային:
Աղբյուրը՝ shantnews.am