«GRAND PARTY» ընկերության հիմնադիր տնօրեն Արտակ Մարտիրոսյանն, ում կարելի է տեսնել Լոս Անջելեսում կազմակերպվող զանազան բարձրաշխարհիկ միջոցառումներին, օրերս նշանադրվել է: Հարսնացուն հայաստանաբնակ Նինելն է, ում հետ Արտակը մեկ տարուց ավել է, ինչ շփվում է: Նինելը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողուհի է:
Զույգի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին. երեկոն եղել է վերջին ժամանակներում կազմակերպված ամենատպավորիչ իրադարձություններից մեկը: Զույգի տոնին ներկա են գտնվել Հայաստանից ու արտերկրից ժամանած հայտնի դեմքեր,շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, հասարակությանը հայտնի գործարարներ:
Նշանադրությունը վարել է շոումեն Ստեփան Ղամբարյանը, երաժշտական մասն ապահովել է «DJ SMOKE»-ը, սրահի ձևավորումը՝ «Marmelada Event Bureau»-ը: Երեկոյի մեկնարկը տվել են Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբից հրավիրված երաժիշտները: Երաժշտական համարներով հանդես եկան ՝ Հակոբ Հակոբյանը, Արմեն Հովհաննիսյանը, Եվա Եգանյանը, Դավիթ Սասունցին, Իրինա Հարությունյանը, Ալինա Կիրակոսյանը և այլք:
Միջոցառման հաջորդ օրը Մայր Աթոռում, Երեմիա սրբազան Աբգարյանի հանդիսապետութամբ, կայացել է նշանադրության մատանիների օրհնության կարգը:
Նշենք, որ զույգի հարսանիքը կայանալու է հաջորդ տարի Լոս Անջելեսում, ըստ նախնական պլանավորման՝ նավի վրա: