41-ամյա Թրեվոր Էնգելսոնը որոշել է հետևել նախկին կնոջ՝ Մեգան Մարքլի օրինակին և նորից ամուսնանալ: Նրա ընտրյալը դիետոլոգ Թրեյսի Քերլանդն է: Թրեվորի և Թրեյսիի սիրավեպը ընդամենը ամիսների պատմություն ունի: Թրեվոր Էնգելսոնը Թրեյսի Քերլանդին արդեն ամուսնության առաջարկություն է արել և որոշել է կյանքը նոր էջից կսել:
Թրեվորի և Մեգան Մարքլի չհաջողված ամուսնությունը 2 տարի է տևել: Նրանց ամուսնալուծության պատճառը Մեգանի աշխատանքային ծանր գրաֆիկն է եղել, որի պատճառով ամուսինները հաճախ են իրարից հեռու գտնվել, իսկ հարաբերություններն աստիճանաբար սառել են:
Այնուամենայնիվ, Թրեվոր Էնգելսոնը ծանր ապրումներ է ունեցել՝ արքայազն Հարրի և Մեգան Մարքլի սիրավեպի մասին տեղեկանալուց հետո: Նա արդեն հաղթահարել է կյանքի այդ դժվարին փուլը և պատրաստվում է նոր ընտանիք կազմել:
Աxբյուրը՝