Ֆաինա Հարությունյանը երկրորդ անգամ է մայրացել

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դիզայներ Ֆաինա Հարությունյանի և օպերատոր Արտյոմ Աբովյանի ընտանիքում կրկին համալրում է սպասվում։ Մեզ հայտնի է դարձել, որ զույգի երկրորդ բալիկը երեկ լույս աշխարհ է եկել։

Այս անգամ Ֆաինան արու զավակ է լույս աշխարհ բերել։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում Ֆաինան ասել էր, որ երեխայի սեռն իր համար այնքան կարևոր չէ, որքան առողջ լինելը։

Երկրորդ երեխայի ծնունդը Ֆաինայի համար ավելի գիտակցված երջանկություն էր։ «Իհարկե, երկու դեպքում էլ շատ երջանիկ եմ, սակայն ապրումներս տարբեր են։ Առաջին հղիությանս ժամանակ ուղղակի ոգևորված էի` իմանալով, որ շուտով երեխա եմ ունենալու։ Հիմա և՛ ոգևորված եմ, և՛ սերս է ավելի շատ։ Իրականում լրիվ այլ կերպ է ընթանում»,– ավելի վաղ ասել էր Ֆաինան։

Նշենք, որ զույգի առաջնեկը` Նիկան, շուտով կդառնա երկու տարեկան։

Աղբյուրը՝ life.tert.am