Հարավային կորեայի ճարտարագետները մշակել են Fribo ռոբոտին, որը օգնելու է միայնակ երիտասարդներին հաղթահարել սոցիալական մեկուսացումը։
Այս մասին հաղորդում է The Verge–ը:
Ինչպես նշում է պարբերականը՝ միայնակ ապրող մարդկանց թիվն աճում է ինչպես ԱՄՆ–ում, այնպես էլ այլ զարգացած երկրներում, և դա խնդիր է։ Մասնավորապես հայտնի է, որ սոցիալական մեկուսացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ինչպես կյանքից ընդհանուր բավարարվածության, այնպես էլ առողջության վրա։ Fribo-ն ստեղծվել է, որպեսզի լուծի այդ խնդիրները։
Այսպես, սարքը տեղեկություններ է հավաքում այն մասին, թե ինչով է զբաղվում մարդն իր տանը օրվա ընթցքում։ Արդյունքում ռոբոտը դրանով կիսվում է իր ընկերների հետ, ովքեր նույնպես տանը Fribo ունեն՝ այդպիսով չաթի օգնությամբ հաղորդակցության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելով։
Ռոբոտի բարձրախոսներն ու տվիչները ճանաչում են տարբեր գործողություններ (օրինակ մեկը տուն մտավ,լույսը վառեց, հավաքում է և այլն)։ Արդյունքում այդ տեղեկությունը անանուն ձևով հաղորդվում է խմբի մյուս անդամներին։ Տրված հաղորդագրությունը ստացող մարդը կարող է պատասխանել՝ կամ չաթում գրելով, կամ երկու անգամ Fribo-ի կողքին սեղանի վրա թակելով (վերջինս կճանաչի ձայնը և կուղարկի հաղորդագրությունը)։
Ռոբոտը կատվի ուրվագծերով է, իսկ նրա կենտրոնում էկրան է տեղադրված, որի վրա ինտերակտիվ աչքերն են երևում։
Աղբյուրը` 1in.am