Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել հայ տատիկ-պապիկի հետ (լուսանկարներ)

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է մի շարք արխիվային լուսանկարներ, որոնք արվել են մանկության և դեռահասության տարիներին:

Ինչպես նշում է The Daily Mail պարբերականը, լուսանկարներից մեկում Քիմը պատկերված է հանգուցյալ հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի ծնողների հետ:

Լուսանկարում 37-ամյա աստղի, նրա հայ տատի ու պապի՝ Հելենի և Արթուրի կողքին կանգնած են փոքրիկ Քորթնի, Քլոե և Ռոբ Քարդաշյանները:

Մեկ այլ կադրում 2 տարեկան Քիմին գրկել է Հելեն տատիկը: Լուսանկարներից մյուսում սևազգեստ Քիմն ավագ քրոջ՝ Քորթնիի ու հոր հետ մասնակցում է ինչ-որ միջոցառման:

Հավելենք, որ Քարդաշյանի նախնիներն ԱՄՆ են գաղթել Կարսից:

Աղբյուրը՝ life.tert.am