ԱՄՆ-ում գողը խաչակնքվել է ու գնացել խանութ թալանելու (տեսանյութ)

Միացյալ Նահանգներում գողը խաչակնքվել է խանութը թալանելուց առաջ։ Տեսահսկման համակարգի ֆիքսած տեսանյութը հրապարակել է The Independent-ը։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում գտնվող իտալական հագուստի խանութի մոտ տղամարդը հանում գլխարկը, խաչակնքվում, հետո կոտրում խանութի ապակին, մտնում ներս ու վերցնում մի քանի հագուստ ու դուրս վազում։

Խանութի ներկայացուցիչներն ասել են, որ նա գողացել է մոտ 18 ապրանք։

Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել գողի նկատմամբ։Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Աղբյուրը՝ tert.am