ԱՄՆ-ում կողոպտիչը ներխուժել է բնակարան և քնել բազմոցի վրա

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում կողոպտիչը ներխուժել է բնակարան, պառկել բազմոցի վրա ու քնով անցել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ կասկածյալը վաղ առավոտյան մտել է շենք, երբ այնտեղ ոչ ոք չի եղել: Տանտիրուհին նկատել է անծանոթին նկարահանող խցիկների տեսանյութում ու ոստիկանություն կանչել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 27-ամյա տղամարդուն հյուրասրահի բազմոցի վրա: Նրան ապօրինի կերպով տարածք մուտք գործելու և մասնավոր տարածքում գտնվելու մեղադրանք է ներկայացվել:

Աղբյուրը՝ tert.am