Անջելինա Ջոլիին հանգիստ չեն տալիս լուրերն այն մասին, որ Բրեդ Փիթը կարող է վերականգնել իր հարաբերությունները 49-ամյա Ջենիֆեր Էնիսթոնի հետ։
Ինչպես հաղորդում են մոտ կանգնած աղբյուրները, Ջոլին չի բացառում, որ լուրերը կարող են ճիշտ լինել։ Անջելինան չի ուզում, որ Բրեդը ուրիշ կանանց հետ հանդիպի, նա այնքան վատ է, որ հոգեթերապևտի է դիմել։
Վերջերս դերասանուհին գտել է ելքը, թե ինչպես կարող է ավելի ցավեցնել նախկին ամուսնուն, որպեսզի շեղի նրա ուշադրությունը այլ կանանց հետ սիրավեպերից։ Անջելինա Ջոլին որոշել է հանդիպել Հարեթ Հեդլունդի հետ։
33-ամյա դերասանը նման է աստղի ամուսնուն՝ ջահել ժամանակ։ Հետաքրքիր է, որ Հեդլունդն ու Փիթը ծանոթ են. նրանք 14 տարի առաջ միասին նկարահանվել են «Տրոյա» ֆիլմում:
Ասում են, որ Հարեթը տարվել է Անջելինայով, նա մշտապես նրան հաղորդագրություններ է ուղարկում և ճաշի է կանչում։ Ջոլիին դուր է գալիս նրա ուշադրությունը և նա մտադիր է օգտվել այս իրավիճակից։
Աղբյուրը՝ 1in.am