«31 տարի չեմ կարողանում հաղթահարել վախս». Լուսինե Թովմասյան

Հայտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել` հետևելով նրանց բեմական գործունեությանը: Tert.am Life-ի նոր «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում կբացահայտենք հայ հայտնիներին։

Մեր առաջին զրուցակիցը «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն է, ում հասարակությունը գիտի որպես շատ հավասարակշռված մարդու։ Արի ու տես, Լուսինեն շատ էմոցիոնալ է, ինչը, երբեմն, խանգարում է նրան։

 

Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրականգիծը»։

-Պոզիտիվ և շատ էմոցիոնալ լինելս։

Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունըորը, հնարավորության դեպքում,կուզեիք շտկել կամ վերացնել։

-Հենց էմոցիաներն են, պետք է սովորել կառավարել դրանք: Էմոցիաներս կարող են գլուխ բարձրացնել ցանկացած իրավիճակում:

Շուտ հուզվող, ամեն ինչ սրտիս մոտ ընդունող մարդ եմ: Տարբեր իրավիճակներում էմոցիաներս կարող են ինձ խանգարել:

Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։

-Երևի թե, շուտ կողմնորոշվելու: Հիմա ինձ մոտ դժվար է ստացվում, համենայն դեպս, չերկմտել չի ստացվում:

-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։

-Երևի թե, դիմացինի մտքերը կարդալու կարողությամբ։

-Ափսոսանքի զգացում հաճա՞խ եք ունենում։

-Հաճախ չէ, բայց լինում են դեպքեր:

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակությանմարդկանց մեջ։

-Երևի թե, գոռոզությունը, հասարակության մեջ` սառնասրտությունը, անտարբերությունը, որ հիմա տեսնում եմ: Դա կարող է ինձ բարկացնել։

-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածումերբ  ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։

-Վերջին երեք տարվա ընթացքում մենակ մնալու առիթ հաճախ չեմ ունենում։ Երբ մենակ եմ մնում, լինում են մտքեր, բայց դրանք չեն տանջում ինձ: Երբ մենակ եմ, հանգստանում եմ, միշտ դրականի մասին եմ մտածում: Հազվադեպ է լինում, որ հիշողությունների գիրկն ընկնեմ, ավելի շատ մտածում եմ ապագայի ծրագրերի մասին։

-Կա՞ մի բանորից շատ եք վախենում և անհաղթահարելի եք համարում այդ վախը։

-Այո, վախենում եմ միջատներից, թիթեռներից: Այդ վախը հաղթահարել չի ստացվում արդեն 31 տարի։

Աղբյուրը՝ life.tert.am