Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը նախապատրաստվում է շատ կարևոր իրադարձության՝ Վինձորների գահի հերթական թագաժառանգներից մեկի՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ու արքայազն Ուիլյամի երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ծնողները, չհամբերելով փոքրիկի լույս աշխարհ գալուն, արդեն ապահովել են նրա «ներկայությունը» համացանցում՝ թագավորական պաշտոնական կայքում փոքրիկին նվիրված առանձին էջ բացելով:
Ներկայում այդ էջում տեղադրված է միայն տեղեկություն այն մասին, թե երբ է պաշտոնապես հայտարարվել դքսուհու երրորդ հղիության մասին: Էջը կթարմացվի միայն թագավորական ընտանիքի նոր անդամի լույս աշխարհ գալուց հետո: Երեխան, որի սեռը չի հրապարակվում, ծնվելու է ապրիլին:
Հիշեցնենք, որ արքայազն Ուիլյամն ու նրա կինն ունեն 2 երեխա՝ արքայազն Ջորջն ու արքայադուստր Շառլոթը, որոնք բրիտանական գահի ժառանգորդների շարքում երրորդն ու չորրորդն են՝ պապից ու հորից հետո:
Աղբյուրը՝ tert.am