Միացյալ Նահանգներում Թոմաս մականունով կատուն հաջողացրել է տիրոջ մոտ վերադառնալ 14 տարի կորած համարվելուց հետո, հայտնում է USA Today-ը:
Կենդանու տերը՝ Փերի Մարթինը, փոթորկից հետո ստիպված է եղել այլ քաղաք տեղափոխվել: Տեղափոխումից մի քանի օր անց կատուն անհետացել է, ինչից հետո տերը կենդանու անհետացման մասին հայտարարություն է տարածել, սակայն այդպես էլ չի կարողացել Թոմասին գտնել: Մի քանի շաբաթ անց տղամարդը որոշել է, որ կատուն, հավանաբար, սատկել է:
Դրանից հետո Մարթինը մի քանի անգամ փոխել է բնակության վայրը, սակայն, ի վերջո, վերադարձել է հայրենի քաղաք: Մարտի սկզբին նրան զանգահարել են ու տեղեկացրել, որ իր կատուն ողջ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ կատվին հնարավոր է եղել գտնել նրա մարմնում տեղադրված միկրոչիպի օգնությամբ: Ի դեպ, Մարթինին զանգահարել է հենց այն անասնաբույժը, որը 2002թ. տեղադրել էր միկրոչիպը: «Սկզբում կարծեցի, թե դա պարզապես սխալմունք էր: Հետո հասկացա, որ Թոմասը 14 տարի ողջ է եղել»,-պատմել է տերը:
Աղբյուրը՝ tert.am