«Լավ երեկո» հաղորդման լրագրող Արուս Տիգրանյանը ներողություն է խնդրել մարտի 8-ի առիթով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող կանանց հետ արված հարցազրույցի համար.
«Սիրելինե՛րս, չեմ պատկերացրել, որ նման մեծ ռեզոնանս կարող էր ունենալ քրեակատարողական հիմնարկին իմ անդրադարձը: Այո՛, մեր հաղորդումը հումորային է, եւ բնավ միտում չեմ ունեցել վիրավորելու որեւէ մեկին, եւ չենք նկարել որեւէ մեկին՝ առանց իրենց ցանկության կամ մոլորեցնելու միջոցով, ավելին՝ ովքեր ցանկացել են դեմքը թաքցնել, անպայմանորեն հաշվի ենք առել:
Ինձ հետ զրուցած կանայք շատ լավ ծանոթ էին թե՛ հաղորդմանը, թե՛ ինձ, թե՛ իմ տեսանյութերին, եւ ինչպես իրենք նշեցին. «Շնորհակալ ենք, որ մեզ լավ առիթներով եք հիշել, մեր օրը տոն եք դարձրել»։