Վերջին շրջանում հայտնի դարձավ, որ Գարիկ Պապոյանը մեջքի լուրջ վիրահատության է ենթարկվել: Դերասանը իր հետեւորդներին լուսնկարների միջոցով հայտնում էր վիրահատության ընթացքի, ինչպես նաեւ վերականգնողական պրոցեսի մասին: Թեեւ Արամ MP3-ը Life.panorama.am-ին հայտնել էր, որ Գարիկը կշարունակի նկարահանվել Հանրային հեռուստընկերության «Լավ երեկո» նախագծում, սակայն հաղորդման երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկմանը Գարիկ չներկայացավ: Իսկ այսօր արդեն համացանցում կարծիքներ են հնչում, թե սխալ վիրահատության պատճառով Գարիկը գրեթե չի կարողանում քայլել, եւ բժիշկների թույլ տված սխալի պատճառով դեռ հարց է, թե ինչքան ժամանակ է Գարիկը դժվարությամբ քայլելու:
Այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց «Վիտամին ակումբի» պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ, ով նշեց.
«Անկեղծ ասաց, իմ տեղեկություններով նման բան չկա, այսինքն՝ վիրահատությունը լավ է իրականացվել եւ վիրահատության հետեւանքով չէ, որ խնդիրներ են առաջացել: Պարզապես հետվիրահատական շրջանում մեկ այլ խնդիր է առաջացել, որը մինչեւ վիրահատությունը պարզ չէր, որի համար էլ Գարիկը բուժվում էր եւ հիմա վերականգնողական փուլում է, ինչը բավականին լավ է ընթանում: Իհարկե, ես բժիշկ չեմ, որ հստակ բացատրություններ տամ, սակայն վստահեցնում եմ, որ Գարիկի առողջականի հետ կապված գնալով ամեն ինչ իր տեղն է ընկնում»:
Հարցին, թե հեռուստադիտողը, ե՞րբ կարող է Գարիկին տեսնել «Լավ երեկո»-ում, պատասխանեց.
«Այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող, բայց, կարծում եմ, որ հեռուստադիտողը երկար չի սպասի: Երբ ամեն ինչ արդեն կարգավորվի, նա կվերադառնա աշխատանքի»:
Աղբյուրը՝ life.panorama.am