Էմմա Ուոթսոնը քերականական սխալով դաջվածք է արել

Էմմա Ուոթսոնը ցուցադրել է ժամանակավոր դաջվածքը՝ «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցած երեկույթի ժամանակ, հաղորդում է Mirror-ը: Ձեռքի վերևի հատվածում դերասանուհին «Time’s Up» մակագրությամբ դաջվածք է արել, որը աշխատավայրում սեքսուալ բռնության ենթարկված կանանց աջակցող շարժման անվանումն է: Դաջվածքի մեջ քերականական սխալ են նկատել. S տառից առաջ բացակայում է ապաթարցը:

Դրանից բացի, համացանցում քննարկումների առիթ է դարձել երգչուհու չափազանց կարճ և անհավասար մազափունջը՝ ճակատին:

Աղբյուրը՝ 1in.am